ըստ Դուորակի, եթէ պատահական ձեւով շարել ստեղները, աւելի յարմար կը լինի։
qwerty թերութիւններ
սովորական շատ կոմբինացիաներ պահանջում են անիմաստ (awkward) մատների շարժումներ
սովորական շատ կոմպինացիաներ տպում են նոյն մատով
սովորական շատ կոմբինացիաներ պահանջում են մատը դուրս գայ հիմնական շարքից
սովորական շատ կոմբինացիաներ տպւում են մի ձեռքով, երբ միւսը անկապ մնացած ա
աշխատանքի մեծ մասը ձախ ձեռքով ա, երբ մարդկանց մեծ մասը աջլիկ են
սովորական շատ կոմբինացիաներ տպւում են հարակից մատներով, ինչն աւելի դանդաղ ա
տպելու ընթացքի մօտ 30%֊ն արւում ա ցածր շարքում, որն ամենադանդաղն ա, ու բարդ հասանելի
մօտ 52% արւում ա վերեւի շարքում, որը յաճախ պահանջում ա կտրուել հիմնական շարքից
dvorak սկզբունքներ
տառերը պէտք ա տպուեն ձեռքերի միջեւ փոխուելով (ռիթմիկ ա դարձնում տպելը, արագութիւնն ա աւելանում, նուազեցնում ա սխալները եւ յոգնածութիւնը)
մաքսիմալ արագագործութեան եւ արդիւնաւետութեան համար անհրաժեշտ ա որ ամենայաճախ տպուող տառերն ու տառակապակցութիւնները (digraph: sh, ch) լինեն ամենահասանելի։ նշանակում ա՝ պէտք ա լինեն հիմնական շարքում ու ամենաուժեղ մատների տակ։ (ահա թէ ինչու մօտ 70% աշխատանքը հիմնական շարքում ա)
ամենա ոչ տարածուած տառերը պէտք ա լինեն տակի շարքում, որ ամենաբարդ հասանելին ա։
աջ ձեռքը պէտք ա աւելի շատ աշխատի։
տառակապակցութիւնները չպէտք ա տպուեն հարեւան մատներով։
շարժումը պէտք ա լինի ծայրերից դէպի կենտրոն։ օրինակ, մարդկանց աւելի հեշտ ա կտացնել մատներով սեղանին՝ ճկուտից սկսած։